Հյուսիս-Հարավի «Տրանշ-2»-ը ժամանակին շահագործման չի հանձնվի
«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության հիմնական կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության և նախարարության միջև կան անհամաձայնություններ, շինարարական աշխատանքներն արդեն երկար ժամանակ է՝ դադարեցված են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Աշտարակ-Ուջան ճանապարհի փակմանը, հայտարարեց տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանը։
Նրա խոսքով, կառավարության կողմից «Կորսան Կորվիամ» ընկերության բոլոր վճարումներն իրականացվել են, նախարարությունն իր պարտականությունները կատարել է, սակայն ընկերությունը չի վճարել իր ենթակապալառուներին։
«Մենք ամեն շաբաթ հանդիպում ենք ենթակապալառուների հետ, փորձում ենք լուծում գտնել։ Այդ խնդիրը մեր բանակցությունների օրակարգի թիվ մեկ հարցն է»,-ասաց Բադալյանը։
Փոխնախարարին հայտնի է՝ իսպանական ընկերությունն ունի ֆինանսական դժվարություններ, գտնվում է սնանկության գործընթացի մեջ, որը սկսել է երկու տարի առաջ, նոր չէ։
Կառավարության և ընկերության միջև առկա անհամաձայնությունները վերաբերում են ժամկետների երկարաձգմանը, «Տրանշ 1»-ով պահված գումարի վերադարձին և վերջին կատարողականի վճարմանը։
Փոխնախարարը չի բացառում, որ ժամկետների մասով համաձայնության գան, սակայն «Տրանշ 1»-ի հատվածում կատարած չափագրումների արդյունքում իրենց ակնկալած չափով «չունեն» վճարելու։ Կատարողականի մասով էլ, ինժեներները չափագրումների հիման վրա վստահեցնում են, կառավարությունը վճարել է ամբողջությամբ։
«Մենք «Կորսան»-ին վճարել ենք, սակայն «Կորսան»-ը չի վճարել իր ենթակապալառուներին»,-ասաց նա։
Բանակցություններն ընկերության հետ դեռ կշարունակվեն, կառավարությունը ցանկություն ունի այդ ընկերության հետ շարունակել աշխատել, բայց դա չի լինի ամեն գնով։
Ի դեպ, փոխնախարարն ասաց «Տրանշ 2»-ի իրականացման վերջնաժամկետը սահմանված է հուլիսին, չեն հասնի աշխատանքնեներն իրականացնել։ Բացի այդ, սեպտեմբերին լրանում է վարկային համաձայնագրի ժամկետը։ Դա էլ չեն հասցնի։
«Մենք նախաձեռնել ենք միջոցներ այդ ժամկետը երկարացնելու ուղղությամբ»,-ասաց փոխնախարարը։
Նա ի դեպ, իրատեսական է համարում այդ ծրագրի իրականացումը։
«Այն կարևոր է, օրակարգում է, իրականացվելու է»,-ասաց Բադալյանը՝ ավելացնելով, որ ժամկետների մասին որևէ բան ասել չի կարող։
Հարակից հրապարակումներ`
- Ճանապարհը փակած քաղաքացիները պահանջում են Ավինյանի հետ հանդիպում
- Փակել են ճանապարհը. «Մեզ գնդակի տեղ դրած տշում են»
- «Հյուսիս-Հարավ»-ի գործ. «Անապրանք» գործարքներ, չվճարված հարկեր, կեղծ փաստաթղթեր, հափշտակություններ
- ՔԿ-ն՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ում արձանագրված չարաշահումների մասին
- «Հյուսիս-Հարավ» ծրագիրը չիրականացնելով առաջին հերթին կանխվել է կոռուպցիան. վարչապետի պաշոտնակատար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան