
Ճանապարհը փակած քաղաքացիները պահանջում են Ավինյանի հետ հանդիպում
Աշտարակ-Ուջան ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ակցիայի մասնակից «Ժակշին» ընկերության հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանը հայտնեց, որ մի պահ ճանապարհը բացել են՝ թույլ տալով, որ շտապ օգնության մեքենան անցնի։
«Երեխա էր տեղափոխում, բացել ենք, որ անցնի»,-ասաց նա։
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ իրենց հետ հանդիպման գնա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ հենց նրա համակարգման ներքո է գտնվում խնդիրը։
Հիշեցնենք, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի տարբեր հատվածներում աշխատանքներ իրականացրած 17 ընկերությունների աշխատակիցներ պահանջում են իրենց հասանելիք գումարները։