Մյասնիկյանի արձանի ժապավենը փոխարինվեց երկաթյա արգելապատնեշով
Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետևում գտնվող պատերի սալիկները քանդվում են։ Անվտանգության նկատառումներից ելնելով Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները արձանի շրջակա տարածքը ժապավենով սահմանազատել էին։
Գործադիրի այսօրվա նիստում անդրադարձ եղավ խնդրին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրդովված հայտարարեց՝ երբ տեսել է, որ արձանից քարեր են կախված, զգուշացրել է վտանգի մասին և հանձնարարել արագ միջոցներ ձեռնարկել, սակայն ձեռնարկված միջոցները եղել է այն, որ արձանի շրջակա տարածքը ժապավենով փաթաթել են։ «Ինչո՞ւ պետք է այդ փակելը արվի 73 թվի արտադրած ցելոֆանի ժապավենով՝ 25 տեղից կապած»,- ասաց նա։
Վարչապետը հանձնարարեց ժապավենը հանել։
Նրա հանձնարարությունից քիչ անց արձանի շրջակայքում ժապավենի փոխարեն հայտնվեց երկաթյա արգելապատնեշը։
Հիշեցնենք նաև, որ երկու օր առաջ վնասվել է Երևանի 2800-ամյակի այգու թղթե նավակով տղայի արձանիկը։ Արձանն արդեն իսկ հանվել և տեղափոխվել է ռեստավրացիայի։
Գործադիրի նիստում նաև հանձնարարվեց շատ արագ գտնել արձանը վնասողին։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է Մյասնիկյանի արձանի տարածքը 1973 թվի ժապավենով սահմանազատված
- Երիտասարդ տղան պատահաբար հարվածել ու վնասել է նորաբաց այգու բրոնզաձույլ արձանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան