Սաակաշվիլին հայտարարել է Գալուստյանի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հարցազրույցում ասել է, թե ինչ պայմաններում Մոսկվան և Կիևը կարող են բանակցություններ վարել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա նշել է, որ երբ ժամանել է Կիև, նրան դիմավորել են ռուս լրագրողները, որոնք ցանկացել են իրեն մի քանի հարց տալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին։
«Ես ասում եմ. «Երեխեք, դուք ունենք ընկեր Գալուստյան»»,- նշել է Սաակաշվիլին։ Նա հավելել է, որ երկխոսությունը հնարավոր կլինի, երբ կատակերգու դերասանն առաջադրվի նախագահի պաշտոնում և ժողովուրդը կողմ քվեարկի նրան։
«Հետո խոսեք մեզ հետ»,- ասել է քաղաքական գործիչը։
Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկին վերադարձրել է Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունը, ինչից հետո նա վերադարձել է երկիր։
Միխայիլ Գալուստյանը Ռուսաստանում հայտնի շոումեն է, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ՈՒՀԱ-ի նախկին մասնակից։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին գնում է Ուկրաինա
- Զելենսկին Սաակաշվիլիին է վերադարձրել Ուկրաինայի քաղաքացիությունը
- Սաակաշվիլին խնդրել է Զելենսկուն վերադարձնել իրեն ուկրաինական քաղաքացիությունը
- Ինչու է Սաակաշվիլին ցանկանում վերադառնալ Ուկրաինա
- Պուտինը խորհուրդ է տվել Սաակաշվիլուն վերադարձնել ուկրաինական անձնագիրը
- Սաակաշվիլին տեսաուղերձ է հղել Զելինսկուն ու խորհուրդներ տվել