«Կասպերսկի լաբորատորիա»․ Ինչո՞վ են հետաքրքրված հայ երեխաներն ինտերնետում
«Կասպերսկի լաբորատորիա»-ն վերլուծել է 2019 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում հայ երեխաների այցելած կայքերն ու պարզել, որ նրանք առավել հետաքրքրված են հաղորդակցման ռեսուրսներով: Ընկերության վիճակագրության համաձայն, Հայաստանից անչափահասները 45 տոկոս դեպքերում այցելում կամ փորձում են այցելել սոցիալական ցանցեր, մեսենջերներ, չաթեր ու ֆորումներ: Երկրորդ տեղում է մուլտիմեդիան, որը կազմում է 42 տոկոս։ Այսպիսին է «Կասպերսի լաբորատորիայի» հետազոտության արդյունքները, որոնք ներկայացվեցին մայիսի 23-ից 25-ը Սանկտ Պետերբուրգում անցկացված «Կասպերսկի լաբորատորիայի» տարեկան համաժողովին, որին մասնակցում էր նաև Panorama.am-ի լրագրողը։
Կայքերի մնացած կատեգորիաներին բավական քիչ ուշադրություն է դարձվում: Համակարգչային խաղերին բաժին է ընկնում մոտ 1%-ը, «չափահասների» համար նախատեսված բովանդակությամբ կայքերը ևս լայն տարածում չունեն երեխաների շրջանում ու այն կազմում է մոտ 1,5 տոկոս։ Զենք, պայթուցիկներով հետաքրքրվել է 3,87 տոկոսը։ Երեխաների 1,1 տոկոսը փորձել է նաև աշխատանք գտնել, իսկ լրատվական ռեսուրսներ է փնտրել 1,77 տոկոսը։
Անցած 12 ամիսներին՝ 2018 թ. մայիսից մինչև 2019 թ. մայիս, ԱՊՀ երկրներում երեխաների որոնման հարցումները, ռուսերենով ամենաշատ փնտրված սոցիալական ցանցերն են «ВКонтакте», «Ինստագրամ», «Skype», իսկ անգլերենով ֆեյսբուք, թվիթեր ու Pinterest։
Մուլտիմեդիայի ոլորտում YouTube-ը մնում է երեխաների որոնման մեջ բացարձակ առաջատարը ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով։ Spotify-ն ու Netflix-ը նույնպես պահանջարկ ունեն:
Ֆիլմերից ու հեռուստասերիալներից որոնումներում են հայտնվել «Գահերի խաղը», «Վրիժառուները. անվերջության պատերազմ», «Ռիվերդեյլ», մուլտֆիլմերից՝ «Սմեշարիկներ» «Գրավիտի Ֆոլս», «Ինչպես վարժեցնել վիշապին 3»։ Երաժշտական հարցումներից անգլերենով առաջատարն է Billie Eilish-ը։ Առևտրային հարթակներից, որոնման հարցումների տվյալներով, առաջատարներից են AliExpress, Ozon, Avito-ն, իսկ անգլերենով նաև Amazon-ն ու eBay-ը: Երեխաների շրջանում ամենատարածված խաղերն են Minecraft-ը, Tanks Online-ը, Roblox-ն ու Fortnite-ը:
«Խաղերն ու սոցիալական շփումներն ակտիվորեն համակարգիչներից փոխանցվում են բջջային հարթակներ։ Օրինակ, TikTok-ը, որը հատուկ նախագծված է նման հարթակների համար, ձեռք է բերում մեծ ժողովրդականություն, որը հնարավորություն է տալիս ստեղծել տարբեր կարճ տեսանյութեր՝ հայտնի երաժշտությունների ներքո ու տարբեր էֆֆեկտներով, ինչպես նաև սինխրոնիզացնել երաժշտության հետ շուրթերի շարժումները։ Այնուամենայնիվ, դեռևս հարմար է ֆիլմեր դիտել ու երաժշտություն լսել ստեղնաշարային համակարգիչների վրա, հավանաբար ավելի լավ որակի ու ավելի մեծ էկրանի չափով պայմանավորված», - այս մասին Panorama-ին ասաց «Կասպերսկի լաբորատորիայի» կոնտենտային վերլուծաբանների բաժնի ղեկավար Կոնստանտին Իգնատևը։
«Կասպերսկի լաբորատորիան» խորհուրդ է տալիս ծնողներին ուշադիր լինել երեխաների նկատմամբ նաև առցանց հարթակում այնպես, ինչպես դա անում են, երբ երեխան դուրս է գալիս բակ խաղալու, երբ հետևում են, որ երեխան դրսում իրեն չվնասի։ Առցանց հարթակը պակաս կարևոր չէ, որտեղ ներկայումս երեխան շատ ավելի երկար ժամանակ է անցկացնում, քան օրինակ բակում։
«Kaspersky Safe Kids» լուծումն օգնում է երեխաներին պաշտպանել ինտերնետային վտանգներից: Այն ճանաչում ու արգելափակում է շատ կիբերսպառնալիքներ՝ սկսած ոչ պատշաճ բովանդակությունից, մինչև վտանգավոր առցանց շփումներ։
Բացի այդ, «Kaspersky Safe Kids» լուծմամբ ծնողները կարող են մշտապես հետևել երեխայի հրապարակումներին, սոցիալական ցանցերում նրա ընկերների ցանկի փոփոխություններին, ինչպես նաև իմանալ երեխայի գտնվելու վայրը իրական ժամանակում:
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի լաբորատորիա»․ Տարեսկզբից ՀՀ-ում ինտերնետում յուրաքանչյուր 6-րդը ենթարկվում է հարձակումների
- Չինաստանը Հայաստանին կտրամադրի 60 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն
- Չինաստանը ինքնուրույն գերտերություն է, ով խաղում է իր կանոններով
- Մոսկվա-Պեկին. Ռուսաստանի ինչին է պետք «չինական ուրախությունը»
- Չինաստանը դանդաղ, բայց հաստատուն քայլերով շրջանցում է ԱՄՆ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին