«168 Ժամ». Զասի այցը Հայաստան ցույց է տալիս, որ տարաձայնություններն ավարտվել են
«168 ժամ» թերթի հետ զրույցում անդրադառնալով՝ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին, ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը ասել է. «Կարծում եմ՝ Հայաստանին այլ երաշխիքներ պետք չեն եկել, պարզապես այս իրավիճակը կառույցում չէր կարող անվերջ ձգվել՝ հանգեցնելով ավելի լուրջ խնդիրների գործընկեր երկրների հետ: Ակնհայտ է, որ նման փուլ ևս կարող էր լինել: Այդ հանգամանքը ևս իր դերակատարությունն ունեցավ: Հայկական կողմը չէր կարող հաշվի չառնել հայռուսական ռազմատեխնիկական և պաշտպանական ոլորտում համագործակցությունը»:
Իր հերթին Ալեքսեյ Մալաշենկոն ասել է, որ ձևավորված կոնսենսուսը, իհարկե, ուրախալի է, սակայն մինչ այդ ծավալված տարաձայնությունները ցույց տվեցին մի շարք բացեր, որոնց ուղղությամբ պետք է աշխատել:
Նրա խոսքով՝ Զասի այցը Հայաստան ցույց է տալիս, որ տարաձայնություններն այս հարցի շուրջ ավարտվել են: «Ռուսաստանը, ըստ էության, հարցը թողեց անլուծելի այնքան ժամանակ, մինչև հայկական կողմը զիջի իր դիրքերը, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանը միայնակ երկար չի դիմակայելու ստեղծված իրավիճակին»:
Փորձագետների հետ զրույցի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում