Altibox Norway Chess. Լևոն Արոնյանի մրցակիցները հայտնի են
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հունիսի 4-15-ը կմասնակցի Altibox Norway Chess մրցաշարին։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայանալիք մրցաշարում հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Յանյի Յույը (Չինաստան) և Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան):
Նախորդ տարի Norway Chess-ի հաղթողի կոչումը նվաճել է Ֆաբիանո Կարուանան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան