Ֆրանսիայի սենատը պահանջել է վերականգնել Նոտր-Դամը նախնական տեսքով
Ֆրանսիայի սենատը հավանության է արժանացրել Փարիզի Աստվածամոր տաճարը մինչև 2024 թվականի Օլիմպիական խաղերի մեկնարկը վերականգնելու կառավարության ներկայացրած նախագիծը։ Միաժամանակ պահանջվում է, որ շինությանը վերադարձվի նախնական տեսքը։ Մի շարք սենատորներ կարծում են, որ տաճարի վերականգնման հնգամյա պլանը, որն առաջարկվել է նախագահ Ֆրանսուա Մակրոնի կողմից, դժվար իրականացվող է։
news.mail.ru կայքը, հղում անելով The Local-ին, գրում է, որ կստեղծվի վերահսկողոական պետական կառավարման մարմին (EPA), որը կհետևի վերականգնման ընթացքը։ EPA- ն կլինի Ֆրանսիայի մշակույթի նախարարության հսկողության տակ:
Տաճարում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի որոշ հատվածներ։
Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Հարակից հրապարակումներ`
- Զբոսաշրջիկներին թույլատրել են մոտենալ Փարիզի Աստվածամոր տաճարին
- Փարիզի Աստվածամոր տաճարի քահանան հրդեհի բռնկման նոր վարկած է նշել
- Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակի վերականգնման համար կհայտարարվի միջաջազգային մրցույթ
- Փարիզի Աստվածամոր տաճարը փակվում է
- Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար 1 մլրդ եվրո խոստացած դոնորները
- Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո ավելացել է Հյուգոյի գրքի վաճառքը
- Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հրդեհից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան