Դավիթ Բաբայան. Բանդաներ Արցախում չկան
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն արձագանքել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությանը։
«Բանդաներ Արցախում չկան, չի կարող լինի Արցախում բանդա: Բայց Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Սամվել Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակելու և հրազենից կրակահերթ արձակելու կապակցությամբ պիտի ուսումնասիրվի այդ ամենը, որպեսզի պաշտոնապես, բոլորի համար պարզ լինի, եթե ինչ-որ մեղավորներ կան՝ անհատներ, չգիտեմ ինչ է եղել այնտեղ, այդ հարցը պիտի ուսումնասիրվի:
Եթե ճիշտ են պնդում, եթե կան մեղավորներ, ովքեր օրենք են խախտել, բնական է՝ որևէ մեկը արտոնյալ պայմաններ չպետք է ունենա: Հետաքննությունից հետո կարելի կլինի տալ վերջնական գնահատական: Բայց եթե լինեն մեղավորներ, նրանք կպատժվեն, պետք է պատժվեն, այլ ճանապարհ չկա:
Անթույլատրելի է ինչպես զրպարտությունը, այնպես էլ ուժային ցանկացած միջամտություն քաղաքական գործընթացին»,-ընդգծել է Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում