Հայաստանի քաղաքացու վատ ինքնազգացողության հետևանքով ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել
S7 ավիաընկերությանը պատկանող Boeing-737 ինքնաթիռը, որ Մոսկվայից թռչում էր Յակուտսկ, հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոյարսկի շրջանում գտնվող Նորիլսկա օդանավակայանում ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացման պատճառով։ Դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան։
«Якутия 24»-ը գրում է, որ վատ զգացող տղամարդը Հայաստանի քաղաքացի է։ Օդանավի հրամանատարը որոշում է կայացրել վայրէջք կատարել, ինչից հետո ինքնաթիռ եկած բժիշկները օգնություն են ցուցաբերել ուղևորին։
Վերջինը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել և շարունակել է թռիչքը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները