Հասարակություն 13:20 30/05/2019 Հայաստան

«Կասպերսկի լաբորատորիա»․ Ինչո՞վ են հետաքրքրված հայ երեխաներն ինտերնետում

«Կասպերսկի լաբորատորիա»-ն վերլուծել է 2019 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում հայ երեխաների այցելած կայքերն ու պարզել, որ նրանք առավել հետաքրքրված են հաղորդակցման ռեսուրսներով: Ընկերության վիճակագրության համաձայն, Հայաստանից անչափահասները 45 տոկոս դեպքերում այցելում կամ փորձում են այցելել սոցիալական ցանցեր, մեսենջերներ, չաթեր ու ֆորումներ: Երկրորդ տեղում է մուլտիմեդիան, որը կազմում է 42 տոկոս։  Այսպիսին է «Կասպերսի լաբորատորիայի» հետազոտության արդյունքները, որոնք ներկայացվեցին  մայիսի  23-ից 25-ը Սանկտ Պետերբուրգում անցկացված «Կասպերսկի լաբորատորիայի» տարեկան համաժողովին, որին մասնակցում էր նաև Panorama.am-ի լրագրողը։

Կայքերի մնացած կատեգորիաներին բավական քիչ ուշադրություն է դարձվում: Համակարգչային խաղերին բաժին է ընկնում մոտ 1%-ը, «չափահասների» համար նախատեսված բովանդակությամբ կայքերը ևս լայն տարածում չունեն երեխաների շրջանում ու այն կազմում է մոտ 1,5 տոկոս։ Զենք, պայթուցիկներով հետաքրքրվել է 3,87 տոկոսը։ Երեխաների  1,1 տոկոսը փորձել է նաև աշխատանք գտնել, իսկ լրատվական ռեսուրսներ է փնտրել 1,77 տոկոսը։

Անցած 12 ամիսներին՝ 2018 թ. մայիսից մինչև 2019 թ. մայիս, ԱՊՀ երկրներում երեխաների որոնման հարցումները, ռուսերենով ամենաշատ փնտրված սոցիալական ցանցերն են «ВКонтакте», «Ինստագրամ», «Skype», իսկ անգլերենով ֆեյսբուք, թվիթեր ու Pinterest։
Մուլտիմեդիայի ոլորտում YouTube-ը մնում է երեխաների որոնման մեջ բացարձակ առաջատարը ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով։ Spotify-ն ու Netflix-ը նույնպես պահանջարկ ունեն:

Ֆիլմերից ու հեռուստասերիալներից որոնումներում են հայտնվել «Գահերի խաղը», «Վրիժառուները. անվերջության պատերազմ», «Ռիվերդեյլ», մուլտֆիլմերից՝ «Սմեշարիկներ» «Գրավիտի Ֆոլս», «Ինչպես վարժեցնել վիշապին 3»։ Երաժշտական հարցումներից անգլերենով առաջատարն է Billie Eilish-ը։ Առևտրային հարթակներից, որոնման հարցումների տվյալներով, առաջատարներից են AliExpress, Ozon, Avito-ն, իսկ անգլերենով նաև Amazon-ն ու eBay-ը: Երեխաների շրջանում ամենատարածված խաղերն են Minecraft-ը, Tanks Online-ը, Roblox-ն ու Fortnite-ը:

«Խաղերն ու սոցիալական շփումներն ակտիվորեն համակարգիչներից փոխանցվում են  բջջային հարթակներ։ Օրինակ, TikTok-ը, որը հատուկ նախագծված է նման հարթակների համար, ձեռք է բերում մեծ ժողովրդականություն, որը հնարավորություն է տալիս ստեղծել տարբեր կարճ տեսանյութեր՝ հայտնի երաժշտությունների ներքո ու տարբեր էֆֆեկտներով, ինչպես նաև սինխրոնիզացնել երաժշտության հետ շուրթերի շարժումները։ Այնուամենայնիվ, դեռևս հարմար է ֆիլմեր դիտել ու երաժշտություն լսել ստեղնաշարային համակարգիչների վրա, հավանաբար ավելի լավ որակի ու ավելի մեծ էկրանի չափով պայմանավորված», - այս մասին Panorama-ին ասաց «Կասպերսկի լաբորատորիայի» կոնտենտային վերլուծաբանների բաժնի ղեկավար Կոնստանտին Իգնատևը։

«Կասպերսկի լաբորատորիան» խորհուրդ է տալիս ծնողներին ուշադիր լինել երեխաների նկատմամբ նաև առցանց հարթակում այնպես, ինչպես դա անում են, երբ երեխան դուրս է գալիս բակ խաղալու, երբ հետևում են, որ երեխան դրսում իրեն չվնասի։ Առցանց հարթակը պակաս կարևոր չէ, որտեղ ներկայումս երեխան շատ ավելի երկար ժամանակ է անցկացնում, քան օրինակ բակում։

«Kaspersky Safe Kids» լուծումն օգնում է երեխաներին պաշտպանել ինտերնետային վտանգներից: Այն ճանաչում ու արգելափակում է շատ կիբերսպառնալիքներ՝ սկսած ոչ պատշաճ բովանդակությունից, մինչև վտանգավոր առցանց շփումներ։

Բացի այդ, «Kaspersky Safe Kids» լուծմամբ ծնողները կարող են մշտապես հետևել երեխայի հրապարակումներին, սոցիալական ցանցերում նրա ընկերների ցանկի փոփոխություններին, ինչպես նաև իմանալ երեխայի գտնվելու վայրը իրական ժամանակում:







Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}