Վանեցյան. Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած դեպքն ամբողջությամբ բացահայտված է
«Ազգային անվտանգության ծառայությունն այդ գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է, որևէ դավադրություն ման գալ պետք չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով մայիսի լույս 29-ի գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի մասին հարցին։
Ա. Վանեցյանն ասաց, որ երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է։ Նա հայտնեց, որ առաջիկա ժամերի ընթացքում ոստիկանության և ԱԱԾ–ի համատեղ աշխատանքի վերաբերյալ կլինի հաղորդագրություն։
Ինչ վերաբերում է ֆեյք օգտատերերի հարցին, ԱԱԾ տնօրենն ասաց, որ այդ գործընթացը մշտապես շարունակվում է։
«Եթե համացանցում կլինեն նյութեր, որոնք կպարունակեն հանցակազմ, մշտապես այդ գործընթացը կշարունակվի»,-ասաց նա։
Անդրադառնալով ԱԱԾ-ից որոշ նյութերի ոչնչացման գործով ընթացող ծառայողական քննությանը, Ա. Վանեցյանն ասաց, որ քննությունը դեռ ընթանում, երբ ավարտվի՝ բոլոր հարցերի պատասխանը կտան։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. Բանդաներ Արցախում չկան
- Ոստիկանությունը ճշտում է Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպի հանգամանքները
- ԱԱԾ. Ֆեյքը կալանավորվել է