Արտակ Բեգլարյանը ԱԺ-ում ներկայացրել է ՄԻՊ 2018թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը
Մայիսի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Այս մասին հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Պաշտպանը նշել է, որ հաշվետու տարում ՄԻՊ հաստատությունը 159 անձանցից ստացել է 138 դիմում՝ սոցիալական ապահովության, սեփականության, արդար դատաքննության, ազատ տեղաշարժի, աշխատանքային, պատշաճ վարչարարության և մի շարք այլ իրավունքների վերաբերյալ: Ա. Բեգլարյանը ոլորտ առ ոլորտ անդրադարձել է վերհանված խնդիրներին՝ հակիրճ ներկայացնելով դրանց լուծման ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքները:
Իր ելույթում Պաշտպանն առաջարկել է Ազգային ժողովին քննարկել «Երեխայի իրավունքների մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» միջազգային կոնվենցիաներին միանալու հնարավորությունը՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը թե՛ ներպետական օրենսդրության բարեփոխման և թե՛ Արցախի միջազգային հեղինակության բարձրացման վրա:
Հաղորդման ներկայացումն ավարտելուց հետո Արտակ Բեգլարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Տարեկան հաղորդման ամբողջական տեքստն՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին