Բենքսիի 4,5 տոննանոց գրաֆիտին տարվել է պատկերասրահ
Ուելսի Պորտ-Տալբոտ քաղաքում հայտնի նկարիչ Բենքսիի գրաֆիտին տեղափոխվել է տեղի պատկերասրահ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, խոսքը 4,5-5 տոննանոց արտ-օբյեկտի մասին է, որը նկարված է ավտոտնակի երկու պատերին, որն իրենից ներկայացնում է ուղղանկյուն։ Պատերից մեկին պատկերված է երեխա, որն ուրախ բռնում է ձյան փաթիլներ, մյուս նկարում գրաֆիտիի իմաստը կտրուկ փոխվում է. պարզվում է, որ ձյան փաթիլների հետ միաժամանակ երեխայի վրա թափվում է մոխրի՝ այվող կոնտեյներից։
Գրաֆիտին Պորտ-Տալբոտում հայտնվել է 2018-ի Սուրբ ծնունդից առաջ՝ ուշադրություն հրավիրելով էկոլոգիական խնդիրների վրա, որոնք կապված են քաղաքում գործող Tata Steel ընկերության պողպատաձուլական գործարանի հետ։ Այս ընթացքում Բենքսիի ամենամեծ ստեղծագործություններից մեկը գրավել է շատ զբոսաշրջիկների։
Այնուհետև որոշվել է գրաֆիտին պատերի հետ միասին տեղափոխվել տեղի պողպատաձուլական կենտրոնի պատկերասրահ։ Տեղափոխությունն արժեցել է 130 հազար դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Բենքսին՝ Վենետիկի բիենալեի չհրավիրված հյուրը
- Բենքսիի նոր գրաֆիտին՝ Վենետիկում
- Փարիզում գողացել են Բենքսիի նկարով դուռը
- Բենքսիի աշխարհը՝ լուսանկարներում
- Մեծ Բրիտանիայում հայտնվել է Բենքսիի նոր աշխատանք
- Բենքսիի ևս մեկ նկար «կմահանա»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան