«Ժողովուրդ». ԲԴԽ-ի անգործության մասին լուրջ քննարկում է տեղի ունեցել ԲԴԽ-ի անդամների միջև
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 27-ին դատավորների ժողովում ընդունված հայտարարությունը՝ ԲԴԽ-ի անգործության մասին, լուրջ քննարկման առիթ է դարձել ԲԴԽ-ի անդամների միջև: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ անդամներից ոմանք ներքին կարգով խոսել են դատավորների հետ և հետաքրքրվել, թե ինչու են նման բան արել:
«Գագիկ Հարությունյանը հրաժարական էր տվել, գնացել էր, իսկ մենք էլ կարող էինք այդ ամենից հետո Ձեզ հետ համագործակցված աշխատել, բայց Դուք ժողով արեցիք ու ԲԴԽ-ին ասեցիք, որ կառույցը անգործության է մատնված», -ընդգծել են ԲԴԽ անդամները:
Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից շատերն էլ ԲԴԽ անդամներին բացատրել են, որ իրենց քայլը պայմանավորված է եղել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի՝ դատական համակարգի հասցեին կոշտ հայտարարություններով: Ու միայն դրանից հետո են դատավորները որոշել արտահերթ ժողովի տեքստում ընդգծել, որ ԲԴԽ-ն անգործության է մատնված: Իսկ ահա ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն իր խոսքում նշել էր. «Ի պաշտոնե մենք ստանում ենք որոշակի տեղեկություններ անձանց մասին, որտեղ գրված է ընդհանուր արտահայտություն, որ անձն ունի կոռուպցիոն հակումներ: Այստեղ ինձ մոտ մեծ հարցական նշան է առաջանում, ուրեմն այստեղ պետք է երկու բան անել. կամ օպերատիվ հետախուզական միջոցներով այդ կոռուպցիոն հակումները պարզել և այդ անձին անարգանքի սյունին գամել, կամ անել կաշառքի պրովոկացիա, ինչպես Վրաստանում էին անում: Եթե անձը ունի կոռուպցիոն հակումներ, ապա այդ հակումները բացահայտել, կոնկրետ գործով բռնել և կրկին անարգանքի սյունին գամել»:
Ի դեպ, երեկ ՍԴ-ն էլ պարզաբանում է տարածել նախորդ շաբաթ ՀՀ վճռաբեկ դատարանի հայտարարության վերաբերյալ, որում վճռաբեկը ՍԴ-ին մեղադրել էր գործառույթային տարանջատման սկզբունքը խախտելու մեջ: ՍԴ-ն, սակայն, հակադարձում է, որ գործել է իրեն վերապահված գործառույթների շրջանակներում: Մինչ այդ նկատենք, որ դատական համակարգում իսկապես լուրջ ճգնաժամ է, որը գնալով ավելի ու ավելի է խորանում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա