Հարկային օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթը լիագումար նիստերի օրակարգ կմտնի հունիսի սկզբին
«Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, խոսքը մեծ փոփոխությունների մասին է, որը կառավարությունը նախաձեռնել էր»,- խորհրդարանում այս մասին այսօր հիշեցրեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ հունիսի առաջին տասնօրյակի ընթացքում արտահերթ նիստով առաջին ընթերցմամբ Հարկային օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթը կմտնի լիագումար նիստերի օրակարգ։
«Բայց այս քառօրյա չի ներառվել, քանի որ քառօրյան բավական հագեցած էր, իսկ Հարկային օրենսգրքի թեման պետք է բավական երկար քննարկվեր, որոշվել է չներառել։ Ցանկանում եմ տնտեսվարողներին ասել, որ հանգիստ լինեն, օրինագիծը սահմանված ժամկետում ընդունվելու է»,- հավելեց նա։