Քաղաքական 13:00 30/05/2019 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Մեխանիզմ ընդդեմ սխալի

Հայաստանում չի գործում սխալներից խուսափելու մեխանիզմը։ Չի գործում սխալների կանխարգելման որևէ մեխանիզմ։ Չկա ոչ մի երաշխիք, որ այս մեկը վերջինն է, ու վաղը չի լինի ավելի կոպիտ մի նոր սխալ։ Սա համատարած անորոշության և ճնշող տագնապայնության աղբյուր է։

Ամեն նոր սխալ Հայաստանում նոր իրականություն է ձևավորում,  հաջորդը՝ նոր, գումարած՝ նախորդ սխալի հետևանքները։ Եվ այսպես շարունակ։ Իրար հաջորդող սխալների վրա էլ ձևավորվում է հայկական մեծ էքսպերիմենտի տրամաբանությունը։ Արդեն կարիք էլ չկա հիշեցնելու մեկ տարվա վաղեմության սխալները, բայց կա կարիք՝ պնդելու, որ եթե այն ժամանակ լսվեին հակափաստարկները, եթե հաշվի առնվեին զգուշացումները, կլիներ այլ ընթացք։ Դրա պահը, ցավոք, բաց է թողնվել, հիմա այլ փուլ է։ Հիմա հրատապ պետք է մտածել ինչ-որ գործուն մեխանիզմների ստեղծման մասին, որոնք կխոչընդոտեն, կզսպեն կամ գոնե կմեղմեն սպասվելիք սխալները։ Դատելով զարգացումներից՝ դրանց  հավանականությունը շատ մեծ է։

Մեծ խնդիրը՝ մեկ օրինակով
Արցախում «դավադիր պատերազմ սկսելու և միտումնավոր տարածքներ զիջելու» ձևակերպումը հնչել է մայիսի 20-ին։ Ինչո՞ւ ասվեց, ինչպե՞ս մտածվեց, ինչո՞ւ չկանխվեց. այդ հարցերի պատասխանը ես չունեմ։ Բայց   մենք այդ օրը Ադրբեջանի տոնացույցում լրացում արեցինք. այդ օրն իրավամբ կարող է հռչակվել «Ադրբեջանի քաղաքացու օր»։ Այդ երկրի քաղաքացին և այդ երկրի իշխանությունը կարող են մայիսի 20-ը հանգիստ տոնել։ Զաքիր Հասանովը հաջորդ օրերին ֆիքսեց նոր զարգացումը և, ըստ էության, պատասխանեց  պաշտոնական Երևանին. «Անհրաժեշտության դեպքում գործի դնել ողջ զինանոցը...»։

Ի՞նչ անել
Ես կառաջարկեմ՝ ընդունենք, որ սա ներքաղաքական թեմա չէ, ու պետք է փորձել՝ բոլոր կողմերով գտնել լուծումներ, գոնե՝ հետևանքները  մեղմելու, հարթեցնելու համար։ Վստահ եմ՝ ոչ ոք չի ձգտի սա դարձնել շահարկման առարկա։ Այս հարցում պետք է պայմանավորվել։ Փոխարենը՝ պետք է հասկանալ ի վերջո, թե ինչո՛ւ այդպիսի բան հնարավոր եղավ, և կա՞ արդյոք երաշխիք, որ վաղը ավելի անդառնալի սխալներ չեն լինի։ 
Իմ խորին համոզմամբ՝ դա հնարավոր եղավ, որովհետև նախորդ սխալների և սայթաքումների ժամանակ չլսվեց որևէ առարկություն, որևէ առաջարկ։ Հիշեցնեմ. սրան նախորդել էր Արցախում հակահեղափոխության և հեղափոխության մասին ձևակերպումը։ Այն ժամանակ և ինչպես միշտ՝ Իմ քայլի 88-ը լռեց, ՔՊ-ն լռեց։ Նրանցից դուրս խոսողները ստացան իշխանական ֆեյքերի քոմենթներով ուղղորդվող անեծքներ, որոնք վերջանում էին «մեր վարչապետը ամեն ինչ գիտի»  ձևակերպմամբ։ Հետևաբար՝ իշխանությունը չարեց ոչ մի հետևություն, չլսեց ոչ մեկին։ Ներսից՝ միաձայն լռություն, դրսից՝ «մեր չուզողներն են» որակավորումը։ Լիներ հակառակը՝ չէր լինի հաջորդ ավելի վտանգավոր ձևակերպումը։  ՊՆ-ն և ԱԱԾ պետը փորձեցին շտկել սխալը, բայց դա, հասկանալի է, բավարար չէր։ Արցախից հնչած ձևակերպումները բավարար չեն, «Իմ քայլի» փակ նիստը՝ Բակո Սահակյանի մասնակցությամբ, հանրությանը ոչինչ չտվեց։ Հիմա իսկապես մտածել է պետք՝ ինչ անել։ Փորձագետների ձևակերպմամբ՝ Ադրբեջանը ստացել է հարձակման լեգիտիմ իրավունք, և շատ երկար ժամանակ այդ ձևակերպումն օգտագործելու է բոլոր հնարավոր հարթակներում։ Նրանք նույնիսկ ապրիլյան պատերազմն են փորձում ներկայացնել որպես հակահարված՝ հայկական հարձակմանը։ Որպես թույլ տրված սխալի շարունակություն՝ ձևակերպվում է մեկ այլ սխալ՝ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը։ Ո՞ր հարցերի համար, ո՞ր պատասխանների համար։ Ծայրից ծայր պետական գաղտնիք պարունակող թեման ի՞նչ ձևաչափով, ու՞մ մասնակցությամբ եք քննում։ ԱԺ-ի՞։ Այստեղ նույնիսկ երկու հոգու զրույցն է դառնում մամուլի լայն քննարկման նյութ, ուզում եք այդ ֆորմատում պետական գաղտնիք քննարկեք, ու այն մնա գաղտնի՞ք։ Նպատակը ո՞րն է։ Մեր երկրի շահը ո՞րն է։
Օրակարգում կան նաև այլ վտանգավոր գաղափարներ ու ծրագրեր։ Դրանց հեղինակները երեկոյան այլ որոշմամբ  քնում են, առավոտ լրիվ այլ ծրագրերով արթնանում։ Խանդավառների պակաս էլ կարծես չկա՝ մեկն առաջարկում է վեթինգը սկսել մանկապարտեզներից, մյուսը՝ դպրոցից, երրորդը՝1998-ից, չորրորդը՝ 1991-ից, հինգերորդը՝ ունեցվածքը խլել միանգամից, վեցերորդը՝ մաս-մաս։

Սխալների կանխարգելման մեխանիզմ
Մեզ պետք է ստեղծել խոշոր սխալների կանխարգելման կամ մեղմման ինչ-որ մի մեխանիզմ։ Բոլոր նրանք, ովքեր հասկանում են հարցի կարևորությունը, կխնդրեմ՝ մտածեն սրա մասին։ Ժամանակ շատ չունենք։ Մտածեք՝ անկախ այն բանից, թե այս պահին ո՛ր ճամբարում եք բախտի բերմամբ հայտնվել։ Այդ բոլոր քաղաքական ճամբարները ֆիզիկապես գտնվում են Հայաստանի տարածքում, և այդ տարածքի անվտանգությունը բոլորիս ընդհանուր խնդիրն է։ Նոր Հայաստանի դիմաց կանգնած են բավական Հին Ադրբեջանն ու Հին Թուրքիան։ Նույնքան Հին Հարավային Կովկասում կան շատ հին շահեր ու պլաններ, որոնք մեզ համար կենսական վտանգներ ունեն։
Այդ մեխանիզմը այնքանով կլինի էֆեկտիվ, որքանով լայն կոնսոլիդացիա հնարավոր կլինի ապահովել դրա շուրջ։ Կոնսոլիդացիա՝ հանրային, քաղաքացիական ակտիվ ուժերի, գործիչների, քաղաքական ամենատարբեր բևեռների ներկայացուցիչների։ Այդ մեխանիզմը չպետք է լինի ինչ-որ մեկի դեմ և կամ՝ մեկ ուրիշի օգտին։ Դրա նպատակը պիտի լինի մեկը՝ պետությունը զերծ պահել խոշոր սխալներից կամ գոնե կայացած սխալները ժամանակին մեղմել։ Միևնույն է՝ մենք ակնհայտորեն մի փուլում ենք, որտեղ սխալներ դեռ լինելու են։ Մեզ պետք է մեխանիզմ՝ ընդդեմ սխալի։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հ. Գ. Մայիսի 28-ին արձանագրվեց Երևանի կարևոր աշխատասենյակներում կայացրած հերթական տեխնիկական կամ գիտակցված սխալը. Սարդարապատի հերոսամարտի տոնակատարությանը հրավիրված չէր Արցախի պատվիրակությունը։ Փորձեմ շտկել. սիրելի արցախցիներ, Հայաստանում ապրող միլիոնավոր մարդկանց համար դուք այստեղ, մեր սրտերում, հյուր չեք՝ այնպես, ինչպես և մենք՝ Արցախում։
Նրանք, ովքեր թերացել են տոնակատարությանը հրավերը պատշաճ ձևակերպել, հավանորեն մոռացել են, որ 1918 թվականի մայիսին՝ հերոսամարտին, ղարաբաղցիները ոչ թե հրավերով, այլ՝ գիտակցված ու սրտի կանչով են մասնակցել՝ այնպես, ինչպես նույնը արել են հազարավոր հայաստանցիները 90-ականներին՝ Արցախում։
Հատուկ՝ հրավերի քաղաքական և տեխնիկական պատասխանատուների համար՝ համառոտ տեղեկանք.
Դանիել Բեկ-Փիրումյան – Ծնվել է Արցախի Խաչեն գավառի Նախիջևանիկ գյուղում։ Հայ նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս։ Վճռական պահին անձամբ նետվել է մարտի դաշտ։

Պողոս Բեկ-Փիրումյան - Ղարաբաղի «մահապարտների գնդի» հրամանատար։ Կարևոր դերակատարում է ունեցել թուրքական զորքերի ջախջախման գործում։

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի սարդարապատյան հուշերից. « Ես մեծ հարգանքով լցվեցի ղարաբաղցի զինվորների նկատմամբ՝ մարտում ցուցաբերած քաջության, անձնազոհության ու անվեհերության համար»։

Գուրգեն Տեր-Մովսիսյան-  Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս-հրամանատար։ «Դիլիջանում սպայակազմի խորհրդակցության ժամանակ  ներկայացվում է Թ. Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սևան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ։ Ականատեսների վկայությամբ սպաներից մեկը՝ ղարաբաղցի կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը ոտքի է կանգնում ու հայտարարում. «Ես չեմ հնազանդվում այդ կարգադրությանը։ Ոչ ոք իրավունք չունի այդպես վարվելու հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս րոպեին իսկ մեկնում եմ ճակատ՝ մեռնելու։ Ով տղամարդ է և հայի արյուն ունի իր երակներում, թող միանա ինձ»։ Նրան է միանում վիրավոր Նժդեհը։
Մարտի ժամանակ Գուրգեն Տեր-Մովսիսյանը նկատում է, որ հայկական առաջին գծում պասիվություն է, թողնում է հրետանին, հեծնում ձին ու սլանում առաջին գիծ, քաջալերում զորքին ու տանում հարձակման։ Այդտեղ էլ զոհվում է»։
Այս տեղեկանքը կարելի է երկար շարունակել, բայց ավարտենք այսպես. մենք ունենք մի հայրենիք, մի ժողովուրդ, և վճռական պատերազմներին առանց հրավերի ենք գնում հաղթելու։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Թրյուդոն հայտնել է հրաժարակա տալու մասին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կհեռանա Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նախագահի պաշտոնից, սակայն վարչապետի պաշտոնից...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ադրբեջանը հիստերիայի մեջ է ընկել Ճշմարտության մասին Մակրոնի բարձրաձայնումից հետ
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է Անդրկովկասում կայունությունը խաթարող գործողությունների մեջ։ Ֆրանսիայի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝...
Աղբյուր` Panorama.am
22:57
Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով Ադրբեջանին լռեցնել չի ստացվի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «10 տարի առաջ այս օրը` 2015 թվականի հունվարի 6-ին, ՊԲ...
Աղբյուր` Panorama.am
20:52
Արտաշավան գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 10 տուժած
Հունվարի 6-ին, ժամը 13:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Տարածաշրջանում կարող է իսկապես ողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվել․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Տարածաշրջանում կարող է իսկապես ողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվել, եթե իրագործվի վերջերս...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել
Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունն՝ իրանական բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:17
Միամտություն է կարծել, որ Իրանը զենքով կպաշտպանի Հայաստանը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Իրանը անգամ իր համար Հայաստանից տասնապատիկ անգամ կարևոր Հեզբոլլահի ջախջախումը մարսեց: Մինչ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ալավերդու համայնքապետարանը 8,8 մլն դրամի պայմանագիր է կնքել ՔՊ-ական ավագանու անդամի հետ
«Հետքը» գրում է․ «Ալավերդու համայնքապետարանն 2024 թվականի հունվարի 9-ին 8 մլն 800 հազար դրամի պայմանագիր է կնքել Արտակ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Շիրակամուտ գյուղի մոտ «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ
Հունվարի 6-ին, ժամը 13:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ուկրաինացիները պետք է իրատեսական քննարկումներ ունենան տարածքային հարցերի շուրջ․ Մակրոն
Ուկրաինան պետք է իրատեսական քննարկումներ անցկացնի տարածքային հարցերի շուրջ հակամարտության շրջանակներում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների համաժողովում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։ Radar.am-ի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ քաղաքացի նպաստառու է
Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Վրաստանում կենսապահովման նպաստ ստացողների թիվը...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 6-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:16
Թուրքիան ու Իրանը կորոշեն թե մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները, բա հայերն ու՞ր են․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Ամեն առիթի խաղաղության համար կենաց ասող, բայց դրա համար ոչինչ չանող՝...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արայիկ Հարությունյան, մի Ամանօրյա գրառումով երջանկացրու մեզ ու ասա, թե որտեղի՞ց եք հայտնաբերել գողոնը. Հայկ Դեմոյան
Ցեղասպանության թոնգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Յամաաաան Գողացված գրքերն են հաստատ գտել, ամաչելով ու...
Աղբյուր` Panorama.am
17:58
Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքի մերձակայքում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Երկրաշարժ է գրանցվել Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ «Սույն թվականի հունվարի 06-ին`...
Աղբյուր` Panorama.am
17:45
Վանաձորի կենտրոնական փողոցում հնչել են կրшկոցներ
Հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
17:23
Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը.Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռից հայտնում են, որ Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցվել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով «Հունվարի 6-ին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխավորման նպատակով ստորագրված Բուդապեշտի հուշագրի հեղինակները պետք է բանտարկվեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք ժամ տևողությամբ հարցազրույց է տվել ամերիկացի ամենացիտվող բլոգերներից մեկին՝ Լեքս Ֆրիդմանին, որի...
Աղբյուր` Panorama.am
16:23
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իրանն ու Թուրքիան կբանակցեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}