Դեղատներում հայտնաբերվել են վաճառքի ոչ ենթակա ինսուլինի որոշ տեսակներ և Դիաբետոն ՄՌ դեղահատեր
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում որոշ դեղատներում, ի թիվս ՀՀ-ում չգրանցված և առանց առողջապահության նախարարության կողմից ներուծման ժամանակ հավաստագրված դեղերի, հայտնաբերվել են նաև դեղեր (ինսուլինի որոշ տեսակներ և Դիաբետոն ՄՌ դեղահատեր), որոնք վաճառքի ենթակա չեն (տուփերը կնքված են «վաճառքի ենթակա չէ» կնիքով)։
Ըստ աղբյուրի՝ դրանք գնված են պետության կողմից կենտրոնացված կարգով և նախատեսված են շաքարային ու ոչ շաքարային դիաբետով հիվանդներին անվճար հատկացնելու համար։
Տեսչական մարմինը կոչ է անում դեղատնային գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարողներին զերծ մնալ նշված դեղերի ապօրինի ձեռք բերումից և իրացումից։
Միաժամանակ՝ դեղատներում դեղերի վրա «վաճառքի ենթակա չէ» կնիքի կամ նրա հետքերի առկայության դեպքում տեսչական մարմինը կոչ է անում զերծ մնալ դրանց ձեռք բերումից և կիրառումից, և օգտվել բջջային հեռախոսի «Tax Stamp» հավելվածով՝ դրանց առողջապահության նախարարության կողմից ներմուծված լինելը պարզելու նպատակով։