Ժամանակակից արվեստի գործերին ծանոթանալու նոր հնարավորություն. Արմենիա Արթ Ֆեյրի մեկնարկը
Արմենիա Արթ Ֆեյրը, որը ներկայացնում է 30-ից ավել մասնակից ցուցասրահների և համադրողների՝ Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից, իր պաշտոնական բացումը կմեկնարկի այսօր՝ մայիսի 31-ին, Երևան Էքսպո կենտրոնում:
Նպատակ ունենալով հայ հասարակությանը հաղորդակից դարձնել ժամանակակից արվեստի գործերին, ինչպես նաև խթանել Հայաստանում և տարածաշրջանում արվեստի զարգացմանը՝ Ամերիաբանկը միացել է Արմենիա Արթ Ֆեյր 2019-ին որպես Գլխավոր հովանավոր:
Ամերիաբանկից հայտնում են, որ Արթ Ֆեյրի Արվեստի շաբաթ մշակութային ծրագրի շրջանակներում Երևանում մայիսի 25-ից մեկնարկել են արվեստին առնչվող մի շարք միջոցառումներ, որոնք շարունակվելու են մինչև հունիսի 2-ը ներառյալ:
Արթ Ֆեյրի պաշտոնական բացումից՝ մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ, Երևան Էքսպո կենտրոնում ներկայացվելու են ժամանակակից արվեստի մի շարք ցուցադրություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային պատկերասրահների կողմից: Ծրագրի շրջանակներում մեկնարկել են նաև տարբեր միջոցառումներ, այդ թվում և «Night Owl» (Գիշերային բու) արվեստի զրույցների շարքը, որը կներառի նոր արվեստի և նոր շուկաների մասին դասախոսություն՝ Լոնդոնի Sotheby արվեստի համալսարանի Արվեստի բիզնես ուսումնասիրությունների տնօրեն դոկտոր Յան Ռոբերտսոնի կողմից. միջոցառումները կուղեկցվեն ձայնային պերֆորմանսներով և շատ այլ հետաքրքիր նախաձեռնություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան