Le Monde. Արքայադուստր Դիանայի զոհվելու վայրը կվերանվանվի նրա պատվին
Գրեթե 22 տարի առաջ Փարիզի այն վայրը, որտեղ մահացել է արքայադուստր Դիանան, վերանվանվելու է ի պատիվ նրա։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Le Monde-ը։
Ալմա կամուրջի մոտ գտնվող փոքրիկ հրապարակը, որի տակ 1997 թվականի օգոստոսի 31-ին զոհվել է արքայադուստր Դիանան, շուտով ստանալու է նրա անունը։ Չնայած նրան, որ այդ վայրը դեռ պաշտոնապես չի ստացել նրա անունը, Փարիզի բնակիչներն ու զբոսաշրջիկները միշտ ծաղիկներ են դրել։
Հրապարակի անվանափոխության վերջնական որոշումը պետք է ընդունի Փարիզի քաղաքային խորհուրդը հունիսի 11-ին։