Էլինար Վարդանյան. Ժողովրդի պահանջո՞վ, իսկ ու՞մ շահերի համար
«Հայաստանում վեթինգ իրականացնելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է, շուտով այն կներկայացվի հանրային քննարկման». այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Հետաքրքիրն այն է, որ հանկարծ պարզվում է, որ նախագիծը մշակելու գործընթացը սկսվել է ամիսներ առաջ, մինչդեռ վեթինգի գաղափարը շրջանառվեց ընդամենը օրեր առաջ: Ավելին. պարզվում է, որ նախագիծը վերջնականացման փուլում է, և ԱԺ մյուս խմբակցություններին հնարավորություն են ընձեռում ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր առաջարկներ և մտահոգություններ ներկայացնել:
Ստացվում է, որ իշխանություններն արդեն մի քանի ամիս է, ինչ ծրագրել են վեթինգի իրականացումը, և դատարանների արգելափակման ակցիան պարզապես այդ որոշումը լեգալացնելու և վեթինգի գաղափարը հանրայնացնելու գործիք էր: Պետք էր դատարանի դեմ հանրային դժգոհության իմիտացիա ստեղծել, որպեսզի վեթինգի գաղափարը ավելի հեշտ հրամցվի հասարակությանը:
Չլիներ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը՝ կգտնեին կամ կհորինեին մեկ այլ առիթ։ Կբեմադրվեր մեկ այլ պիես։ Կլիներ մեկ այլ հուզական պոռթկում և այլն։ Նման մոտեցումը ազնիվ չէ հասարակության նկատմամբ ու շատ վտանգավոր՝ պետության։
Ի՞նչ իմաստ ունեն ունեին խորհրդարանական լսումները, որտեղ այդպես էլ որևէ առարկայական քննարկում տեղի չունեցավ՝ այն պարագայում, երբ խորհրդարանական մեծամասնությունն արդեն իսկ ուներ գրեթե վերջնականացված տարբերակ:
Սա մտահոգիչ պրակտիկա է, երբ փոքր խմբով մի քանի աշխատասենյակում կայացրած որոշումները փաթեթավորվում են որպես հանրային պահանջ, որտեղ ինստիտուցիոնալ հարցերը, ըստ լրատվամիջոցների, ունեն «քավորներ» և որտեղ գործում է մեծամասնության մեկ ձայնի սկզբունքը։
Տեսնելով այս ամենը՝ առաջանում է երկու հարց.
1. Արդյո՞ք այս նախագծերը և գաղափարները ծնվում են Երևանում, թե՞ դրանք մշակվում և ուղարկվում են այլ տեղերից։ Եթե այդպես է, ապա ի՞նչ հեռահար նպատակներով։
2. Որո՞նք են հաջորդ նախագծերը, որոնք արդեն դասավորված են որոշ սենյակներում ու սպասում են իրենց հերթին, էլ ի՞նչ անակնկալներ են սպասվում մեզ, որպեսզի, իհարկե, հրամցվեն որպես ժողովրդի պահանջ։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Սվիտալսկին Հայաստանում լուծում է է իր երկրի տապալված ռեֆորմի վրե՞ժը
- Էլինար Վարդանյան. ՍԴ-ն եւ ԲԴԽ-ն իշխանության կցո՞րդ, թե անկախ մարմին
- Խոսենք փաստերով. Էլինար Վարդանյան
- Էլինար Վարդանյան. Հայկ Սարգսյանի տարածած հայտարարությունը պարզապես նվեր է Քոչարյանի պաշտպանական կողմին
- Էլինար Վարդանյան. Չլռելու օրը
- Դատավարության երկու կողմը. Էլինար Վարդանյան
- Էլինար Վարդանյան. Մտնում ենք վտանգավոր փուլ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան