Հյուսիսային Կորեայում դիվանագետների են գնդակահարել՝ Թրամփի հետ անհաջող գագաթաժողովի պատճառով
Հյուսիսային Կորեայի կառավարությունը ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև տեղի ունեցած ձախողված գագաթնաժողովից հետո մահապատժի է դատապարտել ԱՄՆ-ում միջուկային հարցերով նախկին դեսպանորդին և արտգործնախարարության ևս 4 աշխատակիցների: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով Հարավային Կորեայի ԶԼՄ-ներին:
Կիմ Խեկ Չխոլյային, ըստ ամենայնի, գնդկահարել են այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել լրտեսության ու ԱՄՆ-ի հետ համագործակցության համար:
Հաղորդվում է նաև, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի գլխավոր խորհրդականը դատապարտվել է ծանր աշխատանքի:
Հիշեցնենք, որ Թրամփ-Կիմ Չեն Ըն առաջին հանդիպումը տեղի ունեցավ Սինգապուրում 2018 թ. հունիսին: Այն ավարտվել էր փաստաթղթի ստորագրմամբ, որի համաձայն Հյուսիսային Կորեան միջուկային զինաթափում պետք է կատարեր՝ ԱՄՆ-ի կողմից անվտանգության ապահովման երաշխիքների դիմաց:
Փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը տեղի ունեցավ Հանոյում, որտեղ քննարկվեց ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի լիակատար դադարեցումը` ամերիկյան բոլոր պատժամիջոցները վերացնելու դիմաց: Հանդիպումը ձախողվեց և ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի առաջնորդները համատեղ հռչակագիր չստորագրեցին: