Առաջարկվում է 1 տոննա ցեմենտը հարկել 14 հազար դրամով
Խորհրդարանը երկրորդ ընթեցմամբ քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրոդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ եթե առաջին ընթերցմամբ ներկայացվել էր 1 տոննա ցեմենտի համար 22 հազար դրամ պետական տուրք սահմանել, ապա հիմա տուրքի չափը նվազեցվել է:
«Երկրորդ ընթերցմամբ տուրքի չափը առաջարկվում է 22 հազար դրամի փոխարեն 14 հազար դրամ սահմանել։ կլինկերը շարունակում ենք պահել որպես չհարկվող», - ասաց նախարարը:
Նախարարի խոսքով՝ կարգավորումը ժամանակավոր է և այն ուժի մեջ կլինի մինչև 2020 թվականի ապրիլը:
«Մենք այս ընթացքում կլսենք բոլոր արտադրողներին, այդ թվում՝ այն զարգացման ծրագրերը, որոնք նրանք նախատեսում են կիրառել երկարաժամկետ մրցունակություն ձեռք բերելու համար»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նոր առաջարկ՝ ներկրվող ցեմենտի համար
- Գևորգյան. «Արարատցեմենտ»-ում աուդիտ անցկացնելու առաջարկին պատասխանում են անձնական վիրավորանքներով
- Ցեմենտի գնի թանկացման հնարավոր ռիսկերը և օրենսդրական բացերը
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի վերաբերյալ նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան