Սիրիայում հայ բժիշկները վիրաբուժական բնույթի օգնություն են ցուցաբերել 394 հիվանդի
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 33 հազար 400քմ տարածք են ականազերծել:
Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մարդասիրական խմբի բժիշկները վիրաբուժական բնույթի օգնություն են ցուցաբերել 394 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ստացել 801 քաղաքացի, 1354 կլինիկալաբորատոր հետազոտություն է իրականացվել:
Բուժօգնություն ստացած քաղաքացիների թվում շատ են երեխաները: Սիրիայի բնակիչները պարբերաբար երախտագիտություն են հայտնում հայ մասնագետներին՝ կարևոր առաքելության համար՝ այն որակելով եղբայրական աջակցություն: Մարդասիրական առաքելությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի նախագահ. Հայերը մեզ համար եղել են վստահելի, սիրելի, աշխատասեր քաղաքացիներ
- Դավիթ Տոնոյանը՝ Սիրիայում հումանիտար առաքելության ներկայացուցիչների պայմանների մասին
- Սիրիայում հայ ականազերծողներից մեկը վիրավորվել է
- Տոնոյանը ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության իրականացման մեկնարկը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին