Beeline-ում ամսվա վերջին ուրբաթ օրը նվիրվեց երեխաների պաշտպանության օրվան
Ավանդաբար ամսվա վերջին ուրբաթ օրը Beeline-ում անցկացվում է «Երեխաների օր»։ Այս ուրբաթն ընկերությունը նվիրեց Երեխաների պաշտպանության օրվան և աշխատակիցների երեխաների համար կազմակերպեց մեծ տոն ՝ հետաքրքիր և զվարճալի միջոցառումներով։
Ընկերությունից հայտնում են, որ մասնավորապես, երեխաների համար կազմակերպվել էին քիմիական շոու, էլեկտրական «Տեսլա» շոու, ինչպես նաև շոու Վան Դե Գրաաֆի գեներատորի օգտագործմամբ։ Բացի այդ փոքրիկների համար գործում էին դեմքի նկարչության և քաղցրավենիքի տաղավարները։
«Ամեն ամսվա ուրբաթ օրը մեր աշխատակիցների երեխաները մեզ հյուր են գալիս, և յուրաքանչյուր նման ուրբաթ վերածվում է փոքր տոնի։ Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ մենք որոշեցինք այդ տոնն ավելի մեծ դարձնել և մեր փոքրիկ հյուրերի համար բազմաթիվ զվարճալի և կրթական միջոցառումներ պատրաստեցինք։ Փոքրիկների երջանիկ դեմքերից կարելի է տեսնել, որ այսօրվա՝ մայրիկի կամ հայրիկի աշխատավայր այցելությունը նրանք դեռ երկար կհիշեն», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հայաստանում Beeline-ի մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրենի ժ/պ Աշխեն Պողոսյանն էլ մատնանշեց տոնի նորարարական տարրը։
«Մեր երեխաների համար այսօրվա միջոցառումը ժամանակակից աշխարհի ոգուն համապատասխան է՝ առաջարկել ենք երեխաներին ուրախ և տոնական միջավայրում փորձեր անել ու տեսնել սովորական իրերը նորարար կատարմամբ։ Ոգևորված են ոչ միայն փոքրիկները, այլև նրանց ծնողները, իսկ դա նշանակում է, որ տոնը ստացված է։ Վստահ եմ, որ երեխաները տուն կվերադառնան փայլող աչքերով և նոր բաներ սովորելու և բացահայտելու ցանկությամբ»։
Նշենք, որ միջոցառմանը մասնակցել է ընկերության աշխատակիցների ավելի քան 300 երեխա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան