ԱԺ-ում երկու քննիչ հանձնաժողով կստեղծվի
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորների մեկ քառորդի պահանջով ստեղծվել է Քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ՀՀ Ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների, Ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունն Արարատի և Արմավիրի մարզերում:
Նա նշեց, որ քննիչ հանձնաժողովի կազմը, դրա թիվը սահմանող նախագիծը կքննարկվի հունիսի 18-ին գումարվելիք ԱԺ հերթական նիստում:
ԱԺ խոսնակը հայտարարեց նաև 2016-ին ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։
Նա նշեց, որ հանձնաժողովը կստեղծվի ԱԺ 47 պատգամավորի ստորագրության հիման վրա, իրավունքի ուժով:
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: