Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված գործով ձերբակալվածներ կան
Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ:
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ վերջիններս ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամաբ խուլիգանոթյւոն կատարելու ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ Սամվելի Բաբայանի գրասենյակը տարածեր էր հայտարարություն, որի համաձայն. «Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ»։
Նախօրեին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին ասել էր, որ գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է, երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած դեպքն ամբողջությամբ բացահայտված է
- Ոստիկանությունը ճշտում է Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպի հանգամանքները