«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» հինգերորդ գործնական կոնֆերանսը
Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։
Ընկերությունը մայիսի 31-ին Երևանում անցկացրել է «Այսօրվա և վաղվա կիբեռսպառնալիքները» խորագրով «Kaspersky Security Day» հինգերորդ գործնական կոնֆերանսը, որը նվիրված էր խոշոր ձեռնարկությունների դեմ ուղղված ժամանակակից կիբեռսպառնալիքները չեզոքացնելու և դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին և գործիքներին։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ «Kaspersky Security Day»-ին մասնակցել են հայկական և միջազգային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ունեն կիբեռանվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։
Կոնֆերանսն անցկացրել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետները։ Միջոցառումը բացել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության նախավաճառքային աջակցության ճարտարագետ Միխայիլ Ստեբլինը ներկայացրել է «Սպառնալիքների լանդշաֆտ 2018, միտումներ 2019» , «Kaspersky Anti-Targeted Attack Platform» և «Պաշտպանություն DDoS-գրոհներից» թեմաները, իսկ նախավաճառքային աջակցության մեկ այլ ճարտարագետ Եվգենի Մարկովեցը՝ ««Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումները խոշոր բիզնեսի համար», «Kaspersky Endpoint Security բիզնեսի համար» և «Վիրտուալացման պաշտպանություն» թեմաները։
«Կիբեռհանցագործ աշխարհը գնալով ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, ինչը պայմանավորված է կիբեռհանցագործների թիրախների աշխարհագրության ընդլայնմամբ և երկրում գործող կազմակերպությունների գործունեության թվայնացման մակարդակի բարձրացմամբ։ Բացի այդ, չարագործները անընդհատ մշակում են կիբեռգրոհների նոր և ավելի բարդ տեխնոլոգիաներ։ Այս հանգամանքներով է պայմանավորված, որ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ընդլայնել է ներկայիս «Kaspersky Securiry Day»-ի թեմատիկան: Դրա շրջանակներում մասնակից կիբեռանվտանգության մասնագետներն ստացան համապարփակ գիտելիքներ և հմտություններ, որոնք կիրառելով, կապահովեն իրենց կազմակերպությունների կիբեռանվտանգության համակարգերի անխափան աշխատանքը, կկանխարգելեն կորպորատիվ ցանցեր կիբեռհանցագործների ներթափանցման փորձերը, կբացառեն գաղտնի տվյալների և ֆինանսական միջոցների կորուստները»,- նշել է է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Գործնական կոնֆերանսի մասնակիցները «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով ստացել են համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ-ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ, ինտերակտիվ քննարկել և պարզաբանել են կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի լաբորատորիա»․ Ինչո՞վ են հետաքրքրված հայ երեխաներն ինտերնետում
- «Կասպերսկի լաբորատորիա»․ Տարեսկզբից ՀՀ-ում ինտերնետում յուրաքանչյուր 6-րդը ենթարկվում է հարձակումների
- Հայաստանի օգտատերերի 8,2%-ը ենթարկվել է ֆիշինգի. «Կասպերսկի Լաբորատորիա»
- «Կասպերսկի Լաբորատորիա»-ն զգուշացնում է` թվային խառնաշփոթը կիբեռսպառնալիք է ընկերությունների համար
- «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել է Windows-ի զրոյական օրվա կրիտիկական խոցելիություն
- «Կասպերսկի Լաբորատորիա». Խարդախների ամենասիրած սերիալը «Գահերի խաղն է»
- Հայաստանի օգտատերերի 15,7%-ը 2018-ին բախվել է ֆիշինգի. «Կասպերսկի Լաբորատորիա»
- Մոբայլ օգտատերերի վրա տրոյական ծրագրերի գրոհները հաճախակիացել են. «Կասպերսկի Լաբորատորիա»
- «Կասպերսկի Լաբորատորիա»-ն կանխատեսել է 2019-ին կիբեռսպառնալիքների զարգացման հիմնական միտումները
- «Կասպերսկի Լաբորատորիա»-ի խորհուրդները կիբեռսպառնալիքներից պաշտպանվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին