ՏՄՊՊՀ անդամների ընտրության համար առաջադրված թեկնածուներից մեկը չընտրվեց
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի թեկնածու 5 անդամներից խորհրդարանն այսօր ընտրեց 4-ին։
Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած քվեարկության արդյունքներով ՏՄՊՊՀ անդամներ ընտվեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարարի միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչության նախկին պետ Վահե Չիբուխչյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը և «Լուսավոր Հայաստանի» թեկնածուներ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը ու «Արարատբանկ» ԲԲԸ տարածքային ստորաբաժանումների գործառույթների կորդինացման վարչության պետի տեղակալ Արեն Դանիելյանը:
ՏՄՊՊՀ նախկին անդամ Դավիթ Հովհաննիսյանի օգտին քվեարկել էր ընդամենը 39 պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
- «Մի քիչ համարձակ պետք է գործեք». Թունյանը՝ ՏՄՊՊՀ անդամների թեկնածուներին
- ՏՄՊՊՀ անդամների ընտրության հարցը՝ ԱԺ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում