Վախենալու ոչինչ չկա. Հենրիխ Մխիթարյան
Մ19-Եվրո 2019-ի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և մրցաշարի դեսպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է մրցաշարը Հայաստանում անցկացնելու պատասխանատվության, միջազգային խաղերի և վիճակահանության արդյունքների մասին։
«Միշտ էլ հաճելի է, նաև պատասխանատվություն կա, քանի որ ներկայացնում ենք Հայաստանը ու մարդկանց ցույց ենք տալիս, թե ինչ է նշանակում հայ լինելը, Հայաստանում ապրելն ու հավաքականում խաղալը։ Ինձ թվում է, որ շատ լավ միջոցառում է լինելու և մեր ֆուտբոլիստները պատվով հանդես կգան»,- ասել է Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ մեր տղաները պետք է ցույց տան, որ արժանի են խաղալ այդ հավաքականների դեմ. «Վախենալու ոչինչ չկա, քանի որ բոլորն էլ ֆուտբոլիստ են, բոլորն էլ մարդ են, ուղղակի պետք է խաղալ բարձր մակարդակով։ Հուսով եմ՝ այս առաջնությունից հետո որոշ հայ ֆուտբոլիստներ հնարավոր է որ տեղափոխվեն Եվրոպա, ինչը շատ լավ կլինի թե նրանց, թե հայկական ֆուտբոլի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքն առաջին «գրոհը» կատարեց
- Մ19 Եվրո-2019-ի մեկնարկին մնաց 90 օր
- Եվրոպայի Մ19 առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը՝ ապրիլի 5-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա