ՏՄՊՊՀ անդամների ընտրության հարցը՝ ԱԺ-ում
Ազգային ժողովում քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովին առաջարկել է 5 թեկնածություն, որից երկուսը «Լուսավոր Հայաստանից» է:
Հինգ թեկնածուներն են՝ ՀՀ տնտեսական զարգացաման և ներդրումների նախարարության գործարարի միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչության պետ Վահե Չիբուխչյանը, ՏՄՊՊՀ անդամ Դավիթ Հովհաննիսյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը և «Լուսավոր Հայաստանի» թեկնածուներ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը ու «Արարատբանկ» ԲԲԸ տարածքային ստորաբաժանումների գործառույթների կորդինացման վարչության պետի տեղակալ Արեն Դանիելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում