Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ օդանավակայանները ռուս հայտնի անձանց անուններով անվանակոչելու մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ ռուսական օդանավակայանը հայտնի ռուսների անուններով անվանափոխելու մասին։ Գրում է Gazeta-ն։
Նշվում է, որ 40-ից ավելի ռուսական օդանավակայաններ կստանան նոր անուններ:
Օրինակ, Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանը կանվանակոչվի գիտնական Միխայիլ Լոմոնոսովի, Վնուկովո օդանավակայանը կկոչվի ավիակոնստրուկտոր Անդրեյ Տուպոլևի անունով, իսկ Շերեմետևոն՝ ի պատիվ ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի։
Հայտնի է դարձել նաև, որ Կալինիգրադի օդանավակայանն էլ կկոչվի կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի անունով։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան