Ֆրանսիայի Հռենոս գետում շրջվել է զբոսաշրջային նավակ․ կան զոհեր
Ֆրանսիական Էլզասում ոսբերգություն է տեղի ունեցել․ Հռենոս գետում շրջվել է զբոսաշրջիկների ռետինե փչովի նավակը: Երեք մարդ, այդ թվում վեց տարեկան երեխա, խեղդվել են: Մեկ այլ ուղևորի ճակատագիրը, որն անչափահաս է, անհայտ է: Գրում է euronews-ը։
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ մայիսի 30-ին։Ստորին Հռենոս դեպարտամենտի պրեֆեկտուրայի ներկայացուցիչ Իվ Սեգին ասել է, որ, ըստ ամենայնի, միջադեպը եղել է անզգուշության հետևանքով, փրկարարական սարքավորումների բացակայության պատճառով, չեն եղել փրկարարական ժիլետներ։
Հայտնի է դարձել, որ զբոսաշրջիկները Գերմանիայից էին ժամանել՝ 7 հոգանոց խմբով, որից 3-ը ողբերգության ժամանակ ափին են եղել: Նրանցից մեկը շտապել է հասնելօգնության խեղդվողներին, սակայն ինքն էլ է մահացել։
Անհայտ կորած ուղևորի որոնողական աշխատանքները շարունակվում են: