«Մի քիչ համարձակ պետք է գործեք». Թունյանը՝ ՏՄՊՊՀ անդամների թեկնածուներին
«ՏՄՊՊՀ-ի դերի ու կարևորության մասին կարծում եմ ավելորդ է խոսել, քանի որ այս կառույցի գործունեությունից է կախված այն տնտեսական հաջողությունը, որը մենք ակնկալում ենք ունենալ»,- ԱԺ-ում ՏՄՊՊՀ անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ եթե ուզում ենք ունենալ նորմալ մրցակցային տնտեսություն, տնեսական աճ, ուրեմն նշանակում է, որ այդ կառույցը պետք է իդեալական աշխատի։
Նրա խոսքով՝ այդ իդալական աշխատանքի համար երեք բան է պետք՝ անդամների պրոֆեսիոնալիզմ, անաչառություն կամ սկզբունքայնություն, և քաղաքական կամք իշխանությունների կողմից, որպեսզի հանձնաժողովին որևէ կերպ չուղղորեդեն կամ չմիջամտեն նրանց աշխատանքներին. «Քաղաքական կամքի առումով հիմա, կարծում եմ, որ կհամաձայնեք որ խնդիր չկա, մնացած երկուսը արդեն կախված են բուն թեկնածուներից։ Եթե այս երեքից մեկը բացակայեց, մենք խնդիր ենք ունենալու»։
Անդրադառնալով կառուցի աշխատանքների ճիշտ կատարմանը՝ Թունյանն ասաց. «Եղած ինֆորմացիան ու այսօրվա տեխնոլոգիաները բավարար են, որպեսզի առանց գործարարին լրացուցիչ նեղություն տալու նորմալ կարծիք կազմենք։ ՊԵԿ-ում ամբողջ ինֆորմացիան կուտակվում է, եթե հնարավոր լինի ՏՄՊՊՀ-ի ու ՊԵԿ-ի բազաները սինխրոնիզացնել, ապա իրական ժամանակում կարելի է իմանալ՝ որ շուկայում ինչ է կատարվում, որտեղ ինչքան է տեսակարար կշիռը»։
Ինչ վերաբերվում է ՏՄՊՊՀ կայքում հրապարակվող տեղեկատվությանը՝ Թունյանն ասաց. «Վիճակարգությունը հարմար տեսքով ներկայացնելն ընդհանրապես խնդիր չէ։ Այսօր ամեն մի երկու օրվա կյանք ունեցող լրատվական կայք մտեք, տեսեք ինչ օպերատիվ են մարդիկ աշխատում։ Չպետք է մարդիկ կայք մտնեն ու սկսեն ինչ-որ բան ման գալ, պետք է մաքսիմալ թափանցիկ լինել։ Ցանկացած ինֆորմացիա, որն օրենքով արգելված չէ, պետք է հնարավորություն ունենալ ստանալ։ Ամենակարևոր բաներից մեկը՝ մի քիչ համարձակ պետք է գործեք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու