Բոլթոնը հայտարարել է «Բրեքսիթից» հետո Մեծ Բրիտանիային աջակցության մասին
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը չի հավատում, որ «Բրեքսիթը» սպառնալիք է Մեծ Բրիտանիայի անվտանգության համար: Այս մասին նա ասել է Լոնդոն կատարած իր այցի ժամանակ: Գրում է kommersant-ը։
Բոլթոնն ասել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է Բրիտանիային տրամադրել «ցանկացած հնարավոր օգնություն»՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո:
«Դուք գիտեք, որ Ամերիկան մեկ անգամ հռչակեց իր անկախությունը, և ամեն ինչ լավ անցավ»,- ասել է Բոլթոնը:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց իր հրաժարականի մասին, որի պատճառներից էր «Բրեքսիթի» գործարքին աջակցություն չստանալը։