ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը անընդունելի է համարում կառավարության ներկայացրած առաջարկությունը
ՀՅԴ ԳՄ-ն կառավարությանը կոչ է անում հրաժարվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծից։
Այսօր տարածած հայտարարության մեջ, ԳՅԴ գերագույն մարմինը հիմնավորել է այսպես.
«Հայաստանի կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի հարկման համակարգը փոխարինել համահարթ (մեկ միասնական) դրույքաչափով:
Առաջարկությունը հակասում է սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու, սերունդների միջև հանրային համերաշխության ապահովման, սոցիալական պետության սահմանադրական պահանջներին:
Այն հակասում է նաև երկրի առաջ ծառացած աղքատությունը հաղթահարելու, աշխատանքը խրախուսելու, արժանապատիվ վարձատրության համակարգ ներդնելու՝ կառավարության կողմից տրված խոստումներին:
Համահարթ եկամտահարկի ներդրմանը դեմ են արտահայտվում հանրության մասնագիտական և երիտասարդական լայն շրջանակներ, ձևավորվել է «Ահազանգ» հասարակական երիտասարդական շարժում՝ ընդդեմ համահարթ եկամտահարկի:
Արժևորելով և քաջալերելով դեմ արտահայտվողների վճռականությունը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը անընդունելի է համարում կառավարության ներկայացրած առաջարկությունը, պահանջում է հրաժարվել դրանից:
Հրապարակելով ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակի կողմից ներկայացվող տեսակետը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է համատեղ քննարկել դրանով ներկայացվող այլընտրանքային լուծումները»։
Հարակից հրապարակումներ`
- Հարկային օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթը լիագումար նիստերի օրակարգ կմտնի հունիսի սկզբին
- «Ժողովուրդ». Ի՞նչ է իրենից ներկայացնում հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որ որոշվել է արագ քննարկել հերթական նիստում
- Գեղամ Մանուկյան. Առաջին անգամ հանրահավաք է հրավիրվում՝ իշխանությունների լրջանալու կոչով
- Գործընկերների հետ միասին պետք է պարզեցնենք հարկային օրենսգիրքը. ՊԵԿ նախագահ