Մյասնիկյանի արձանի հետնապատը կվերականգնվի
Վարդանյան ընտանիքը պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով իրականացնել Երևանում գտնվող Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնապատի վերականգնումը։
«Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը (քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում է: Ինչպես կամայական շինարարական, վերականգնման կամ նորոգման աշխատանքներ օրենքով սահամանված կարգով անհրաժեշտ է իրականացնել մասնագետի կողմից նախագծված և փորձաքննված նախագծով: Երեկ Վարդանյան ընտանիքի հետ քննարկեցինք արձանի հետնապատի վերականգնման հարցը, Վարդանյան ընտանիքը պատրաստակամություն հայտնեց իր միջոցներով իրականացնել հուշարձանի վերականգնումը, ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը և փորձաքննությունը, ինչպես նաև հետագա վերականգնման աշխատանքները»,- ֆեյսբուքյան էջում գրել է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։
Հիշեցնենք, որ հուշարձանի հետևի մասում գտնվող այգին վերակառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Հանգստի գոտու կառուցման համար ծախսվել է 5 մլն 300 հազար դոլար։
Հուշարձանի հետ կապցած խնդրին նախօրեին կառավարության նիստում նաև անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մյասնիկյանի տեղադրվել է 1980-ին, ի պատիվ հայ կուսակցական, քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի։ Հուշարձանը կառուցված է գրանիտից ու բազալտից, բարձրությունը 8,6 մետր է։ Արձանի հետնամասում գտնվող պատերից մեկի վրա փորագրված է Եղիշե Չարենցի Մյասնիկյանի հիշատակին 1936 թվականի ապրիլի 16-ին գրված քառատողի առաջին տողը. «Նայիրյան արևն էր քո մեջ՝ լենինյան հրով ճառագած»։
Հարակից հրապարակումներ`
- Մյասնիկյանի արձանի ժապավենը փոխարինվեց երկաթյա արգելապատնեշով
- Ինչո՞ւ է Մյասնիկյանի արձանի տարածքը 1973 թվի ժապավենով սահմանազատված
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան