Ոստիկանները հրելով հեռացրել են Սորոսի գրասենյակի դիմաց ակցիա իրականացնող Նարեկ Մալյանին
«ՎԵՏՕ» շարժման մասնակիցներն ու աջակիցներն այսօր Բաց հասարակության հիմնադրամի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը փորձեց ճեղքել գրասենյակի դիմած ոստիկանների շարքը, մի քանի ոստիկան ուժով նրան հեռացրեցին, մի քանի անգամ պառկացրեցին մոտակա մեքենայի վրա։
«Ինձ բացատրեք, ինչի՞ եք Սորոսի Լարիսային պաշտպանում»,-ասաց Նարեկ Մալյանը։
«Ոչ մեկն էլ Լարիսին չի պաշտպանում, հասարակական կարգն ենք պաշտպանում»,-ասացին ոստիկանները։
«Տղերք, էս ամոթ է, ձեր համար եմ եկել այստեղ, հենց ձեր, Ձեր պատիվ եմ եկել պաշտպանելու։ Էն որ գալիս է ձեր վրա գոռում է, ասում է սրիկա ու եսիմ ինչ, հենց այստեղից է վարձատրվում դա»,-բարձրախոսով հայտարարեց Մալյանը։
Հավաքի մասնակիցները բազմիցս նշեցին, որ ակցիան խաղաղ է, պետք չէ հրել։
«Ինչի՞ դատարանների դռների դիմաց հերթապահություն չիրականացրեցիք»,-հարցնում էին նրանք ոստիկաններին։
«ՎԵՏՕ» շարժումը հայտարարել է, «իր նպատակն է մաքրել մեր պետությունը երկու կոպեկի համար երկիրը վաճառելու պատրաստ գործակալներից, Սորոսի ցանցից, որն արդեն հարմար տեղավորվել է ԱԺ-ում ու կառավարությունում, և այս խնդրի իրագործման ճանապարհին մեզ ոչ Լարիսա Մինասյանի հաղորդումները կարող են կանգնեցնել, ոչ էլ սորոսականների վայնասունները: Մենք ունենք օրակարգ, որն իրագործելու ենք ճիշտ այնպես, ինչպես պլանավորում ենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան