Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը` աշխարհի առաջնության բացարձակ առաջատար
Հայաստանի պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) հավաքականը (մեծեր, երիտասարդներ, պատանիներ, վետերաններ, հաշմանդամություն ունեցողներ, կանայք) դարձել է Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած պաուերլիֆտինգի աշխարհի առաջնության բացարձակ առաջատար:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հայ ուժային եռամարտիկներն առաջնությունում սահմանել են աշխարհի երեք ռեկորդ՝ 60 կգ քաշային Ալբերտ Դադիկյանը բարձրացրել է 175 կգ, 67.5 կգ քաշային Նվեր Հովհաննիսյանը՝ 195 կգ և 100 կգ քաշային Դիանա Բարսեղյանը՝ 160 կգ:
Աշխարհի չեմպիոններ են դարձել հաշմանդամություն ունեցող մարզիկներ 60 կգ քաշային Գևորգ Աֆրիկյանը (70 կգ արդյունք) և 67.5կգ քաշային Հակոբ Ղազարյանը (100 կգ արդյունք):
Առաջնության բացարձակ հաղթողներ են դարձել 75 կգ քաշային Արտյոմ Սոլոյանը (160 կգ արդյունք, սեղմում վարժություն) և 82.5 կգ քաշային Զորիկ Պողոսյանը (607.5 կգ արդյունք, եռամարտ):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա