Երևանում կկայանա աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը
Հուլիսի 10-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թվականի «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթող ճանաչված Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը: Համերգին կմասնակցեն թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը:
Խմբավարն Հրաչ Բորյանը, դիրիժոր՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան։
Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համերգը կանցկացվի Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ և ՀՀ Նախագահի և տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: Համերգը նվիրվում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի (1951- 2016 թթ.) հիշատակին։
Հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է։ 1999-ին նա ավարտել է Լիտվայի երաշտության և թատրոնի ակադեմիայի վոկալի բաժինը, ուսանել է նաև ֆրանսիական Նիսսում։ Նա լավագույն դերերն է կատարել Պետերբուրգի Մարինյան թատրոնում։ Լիտվայում և արտասահմանում բազմաթիվ մենահամերգներով է հանդես եկել Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Լարային քառյակի, կամերային նվագախմբի հետ։ 2009-2011թթ. նա հանդես է եկել Լիտվայի ազգային օպերայում, իսկ դեռ 2006-ին իր դեբյուտն է կատարել Լոնդոնի հայտնի Վիգմոր Հոլլում, նաև Մոսկվայի Մեծ թատրոնում։ 2011-2012-ին հանդես է եկել ավստրիական Գրացի օպերայում, ապա 2012-2013 կրկին վերադարձել է Վիլնյուս, իսկ 2013-2014-ին հանդես է եկել գերմանական Քյոլնի օպերային թատրոնում։
Հարակից հրապարակումներ`
- Սոպրանո Հասմիկ Գրգորյանը՝ Միջազգային օպերային մրցանակի դափնեկիր
- Մարինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը՝ Միջազգային օպերային մրցանակի դափնեկիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան