Նարեկ Մալյան. Պատրաստվում եմ հրապարակային պատռել Սորոսի գրասենյակի կեղծ բարեպաշտի դիմակը
ՎԵՏՕ շարման հիմնադիր Նարեկ Մալյանն արձագանքել է Բաց հասարակության հիմնադրամների հայտարարությանը։
Հիշեցնենք, ի պատասխան երեկ Սորոսի գրասենյակի դիմաց իրականացված ակցիային հիմնադրամները հայտարարել էին. «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը դատապարտում է հիմնադրամի դեմ նորերս բարձրացրած կեղծ մեղադրանքները մի փոքրաքանակ խմբի կողմից, որի նպատակն է անկայունացնել Հայաստանը և պառակտում սերմանել: Հնչեցրած ստախոսությունը, որը մեղադրում է հիմնադրամին ամեն հնարավոր հանցանքի մեջ՝ երկրի կառավարությանը ղեկավարելուց մինչև քաղաքացիական բախումների հրահրում, բացահայտ հերյուրանք է»։
Մինչ ՎԵՏՕ-ի հայտարարությունը կլինի, ֆեյսբուքյան իր էջում Նարեկ Մալյանը գրել է.
«Ես՝ Նարեկ Մալյանս պահանջում եմ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հանդիպում Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ, որտեղ պատրաստվում եմ հրապարակային պատռել Սորոսի գրասենյակի կեղծ բարեպաշտի, ժողովրդավարության ջատագովի դիմակը: Խոստանում եմ Ուղիղ եթերում հրապարակել այնպիսի ծանրակշիռ փաստեր Սորոսի գրասենյակի ստի, կեղծիքի քարոզի, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի պատվերի, պետականաքանդ գործունեության և Լարիսա Մինասյանի մասին, որից հետո տիկին Լարիսան ուղղակի կխայտառակվի»։
Ի դեպ նա նաև տեղեկացրել է, որ հունիսի 3-ին շարունակելու է արգելափակել Սորոսի գրասենյակը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին