Հայաստանում ձկան որսն աճել է
Հայաստանում 2019 թվականի հունվար-մարտին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 86 մլրդ 494.7 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.8 տոկոսով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, գյուղատնտեսական արտադրանքը նշված ժամանակահատվածում նվազել է 0.2 տոկոսով` կազմելով 74 մլրդ 820.9 մլն դրամ, իսկ բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 7 մլրդ 468.9 մլն դրամ՝ աճելով 48.7 տոկոսով, իսկ անասնաբուծությանը` 67 մլրդ 352.0 մլն դրամ, ինչը 2018 թվականի համանուն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.4 տոկոսով:
Ձկնորսության ոլորտում 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 8.8%-ի աճ և կազմել 11 մլրդ 673.8 մլն դրամ:
Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ այս տարվա հունվար-մարտին 6 000 տոննա ձկան որս է կատարվել: Ըստ աղբյուրի՝ 2018 թ-ի առաջին եռամսյակի համեմատ ձկան որսն աճել է 8.8 տոկոսով: