Սորոսականները ԵՊՀ ռեկտորից պահանջել են հեռացնել Վահագն Վարագյանին. «Փաստ»
ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը իշխանությունների առջև հանձնառություն է ստանձնել ազատվել մի շարք կադրերից, մասնավորաբար, ըստ «Փաստ»-ի տեղեկությունների, առաջին քայլերից մեկը կլինի ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին աշխատանքից ազատելը:
Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, պատճառը Սորոսի հիմնադրամի վերջնագիրն է:
Խնդիրն այն է, որ Վահագն Վարագյանը, ի պաշտոնե զբաղվելով ԵՊՀ ակտիվ ուսանողական խմբերի հետ աշխատանքով, թույլ չի տվել Սորոսի ֆինանսավորած հ/կ-ներին գործունեություն ծավալել ԵՊՀ-ում:
«Մեր աղբյուրները նշում են, որ մասնավորաբար «Ռեստարտ» նախաձեռնությունը ԵՊՀ-ում տապալվել է հենց Վարագյանի գործողությունների շնորհիվ: Եվ քանի որ իրավիճակ է փոխվել և Սորոսի հիմնադրամն իրեն իշխանության բաժնետեր է համարում, ապա եկել է Վարագյանի համար հատուցման, իսկ «սորոսական» հ/կ-ների համար՝ իրենց անխոչընդոտ մուտքը Մայր բուհ ապահովելու ժամանակը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ավելորդ աղմուկից և համալսարանականների դիմադրությունից խուսափելու համար ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին հանձնարարվել է ոչ թե ուղղակի աշխատանքից ազատել Վահագն Վարագյանին, այլ մեկ ամսվա ընթացքում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ գումարել և ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու որոշում կայացնել»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին