Apple-ը հրաժարվում է iTunes-ի ծառայություններից
Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է ամբողջությամբ հրաժարվել iTunes-ից: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն:
Մեդիա նվագարկիչը կփոխարինվի երեք առանձին ծրագրերով՝ Music, TV և Podcasts: Ըստ աղբյուրի՝ այս նորության մասին Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը կհայտարարի հունիսի 3-ին «WWDC 2019» համաժողովի ժամանակ:
Ակնկալվում է, որ թարմացումը տեղի կունենա Mac-ի համար նոր օպերացիոն համակարգի՝ macOS 10.15-ի թողարկմանը զուգահեռ:
Բացի այդ, ընկերությունը պլանավորում է թարմացումներ ներկայացնել մի շարք այլ հավելվածների համար, ինչպես նաև նախատեսվում է միավորել Find my iPhone-ն ու Find My Friends-ը մեկ հավելվածի մեջ: