Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Տոնը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին։ Այն հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։
Ամեն ինչ սկսվել է անցած դարի սկզբին։ Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին որոշել է հավաքել երեխաներին, որոնք կորցրել էին իրենց ծնողներին և նրանց համար տոն կազմակերպել: Տոնը ըստ Չինական ավանդույթի կոչվում է Վիշապանավերի փառատոն: Նույն օրը Ժնևում տեղի է ունեցել կոնֆերանս նվիրված մատաղ սերնդի հիմնախնդիրներին: Այս երկու իրադարձությունների շնորհիվ ծնվեց գաղափար ստեղծել փառատոն նվիրված երեխաներին:
Հետպատերազմյան տարիներին ողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր: Պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին, մնացել որբ: 1949 թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչները կոչ են անում բոլոր մարդկանց պայքարել հանուն խաղաղության: Այս ընթացքում էլ ստեղծվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ տոնը նշվել է հունիսի 1-ին 1950 թվականին և այդ ժամանակից այն նշվում է ամեն տարի:
1956 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հնչեցվեց երեխանրի իրավունքների մասին Հռչակագիրը, որը իրենից ներկայացնում էր առաջարկություններ որ ի պաշտպանություն երեխաների ընդունվել է բազմաթիվ պետությունների կողմից: Իսկ արդեն 1989 թվականին այդ կազմակերպությունը հաստատել է Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին, որոշիչ պարտականություններ բոլոր պետություններին իր անչափահաս քաղաքացիների հանդեպ: Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները:
Երեխաների պաշտպանության Միջազգային օրվա առթիվ բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում անցկացվում են ավանդական տոներ: Երեխաների համար կազմակերպվում են զանազան սպորտային մրցույթներ և համերգներ նվերներով ու անակնկալներով:Բազմաթիվ քաղաքներւմ անցկացվում են մրցույթներ՝ նկարներ ասֆալտի վրա[
Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20), Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (հունիսի 4) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (16 հունիս)։
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են միջոցառումներ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի երեխաների մասին՝ թվերով
- Հայաստանի երեխաների 2 տոկոսը խիստ թերսնված է
- Հայաստանի երեխաները՝ պաշտոնական վիճակագրությամբ
- Հայաստանի երեխաների 40 տոկոսն է ապրում աղքատության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին