
«Հրապարակ». «Մի կերպ յոլա եմ գնում»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ՝ ԱԺ խնդրանքով, գործադիրը պահուստային ֆոնդից 85 մլն դրամ հատկացրեց «տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով»: Այդ գումարով 4 ռենտգենային զննող սարք պետք է գնեն։ Երեքը տեղակայվելու են խորհրդարանի անցակետերում, մեկը՝ ԱԺ նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ։ Նախկինում՝ անգամ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, ԱԺ որևէ նախագահի մոտ այդպիսի մտահոգություն չի առաջացել։
Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանն անհանգստացած իր անվտանգությամբ, ո՞վ կամ ովքե՞ր են սպառնում իրեն՝ երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է Միրզոյանից։ Նա պատասխանել է, որ նման խորհուրդ է տվել ԱԺ պետական պահպանությունն իրականացնող ծառայությունը։ Մինչ այդ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից տեղեկացել էինք, որ սարքը դեռ չի տեղադրվել, և բանակցում են գերմանական ընկերության հետ՝ առաջիկայում այն Հայաստան ներկրելու համար։
«Ինչպե՞ս եք ապահովում ձեր անվտանգությունը, սարքի տեղադրումը կարող է ամիսներ ձգվել»․ մեր լրագրողի հարցին ի պատասխան՝ Միրզոյանը նետել է․ «Մի կերպ յոլա եմ գնում»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին