Աշխարհում ամենափոքր նորածինը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան-Դիեգոյի կլինիկաներից մեկից դուրս է գրվել 2018 թ. դեկտեմբերին ծնված երեխան։ Նա ծնվելիս եղել է խնձորից ոչ մեծ, 245 գրամ քաշով։ Բժիշկները որոշել են վաղաժամ ծննդաբերություն առաջացնելլ՝ հղիության 23 շաբաթում, քանի որ նկատել են, որ երեխան արգանդում չի մեծանում, ինչը բասացական է ազդում ինչպես մոր օրգանիզմի, այնպես էլ երեխայի վրա։
«Երբ նորածինն ընդամենը 245 գրամ է լինում, ապա նրա ապրելը մեծ հարցականի տակ է լինում»,- Եվրանյուզի հաղորդմամբ՝ ասել է բուժքույրերից մեկը։
Աղջկա մայրը, որը ցանկացել է անհայտ մնալ, պատմել է. «Նրանք ամուսնուս ասել են, որ մենք ընդամենը մեկ ժամ ունենք, որպեսզի լինենք երեխայի հետ, որ դրանից հետո նա մեզ կլքի։ Բայց այդ ժամը շարունակվեց երկու ժամ, այնուհետև ամբողջ օր, շաբաթ»։
Երեխայի ծնվելուց հետո նրան անմիջապես հատուկ ինկուբատորի մեջ են դրել, որտեղ էլ մնացել է մինչև դուրս գրվելը։ Այժմ երեխան 2 կիլոգրամ է։ Նա աշխարհում ամենափոքր նորածինն է, որին հաջողվել է կենդանի մնալ։
«Ես ուզում եմ դուրս գրվել հիվանդանոցից, ես տուն եմ ուզում։ Մենք կվերադառնանք տուն այսօր։ Այս օրը մենք երբեք չենք մոռանա։ Կարծում եմ, մենք պետք է ամեն տարի նշենք այս օրը, պետք է նշենք միշտ։ Սա յուրահատուկ պահ է մեզ բոլորիս համար»,- ասել է երջանիկ մայրիկը։