Պաշտոնական. Արցախի մարզչական շտաբը հեռացավ ակումբից
«Արցախ» ՖԱ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի, մարզիչներ Կարեն Բարսեղյանի և Արթուր Ասոյանի հետ:Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-յան էջից։
«Արցախը» շնորհակալություն է հայտնել մարզիչներին կարճ ժամանակահատվածում կատարած ծավալուն աշխատանքի ու ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն է մաղթել նրանց մարզչական հետագա կարիերայում։
«Արցախը» 8-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի Բարձրագույն խմբի ավարտված մրցաշրջանում։
ՀԻշեցնենք, որ երեկ ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը հայտարարել էր, որ ակումբը շուտով նոր անվանում կունենա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում