Կանադայում Մատիսի կտավը չեն գնել
Ֆրանսիացի հայտնի նկարիչ Անրի Մատիսի (1869-1954 թթ.) «Պատշգամբում նստած կինը» կտավը Heffel Fine Art Auction House աճուրդում այդպես էլ չի գտել գնորդ։ Աճուրդն արդեն ավարտվել է, այն կայացել է Տորոնտոյում։ ՏԱՍՍ-ը, հղում անելով CBC-ին, գրում է, որ կազմակերպիչները նախատեսել էին նկարի համար ստանալ 2,8-4,3 միլիոն դոլար, բայց առավելագույն գինը, որ առաջարկվել էր աճուրդի մասնակիցների կողմից, 2,2 միլիոն դոլարն է եղել։
Աճուրդի կազմակերպիչներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ Մատիսը կտավը ստեղծել է 1919 թվականին Նիցում և երկար ժամանակ պահվել է նկարիչ ընտանիքի մոտ։ «Պատշգամբում նստած կինը» նկարչի ՝ կտավի վրա յուղաներկով արած առաջին մեծ աշխատանքներից է, որը ներկայացվել է աճուրդում՝ Կանադայում։
«Սա նշանակալի իրադարձություն է կանդական շուկայի համար»,- ասել են կազմակերպիչները։
Նշվում է, որ Մատիսի, Վան Գոգի և Պիկասոյի կտավներն աշխարհում ամենաթանկն են։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիացի աշխարհահռչակ նկարիչ Անրի Մատիսի նկարը գողացվել ու հայտնաբերվել է Թուրքիայում
- Լոնդոնի Ազգային պատկերասրահին մեղադրում են Մատիսի կտավը գողանալու մեջ
- Աֆրիկայում առաջին անգամ բացվել է Մատիսի ցուցահանդեսը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան