Նատալի Պորտմանի երկրպագուները սպառնում են Moby-ին
Դիջեյ Moby-ն՝ Ռիչարդ Մելվիլ Հոլլը, չեղյալ է համարել պրեսս-տուրը Մեծ Բրիտանիայում, որի ընթացքում պետք է ներկայացներ իր «Then It Fell Apart» գիրքը: Պատճառը դիջեյի հասցեին ուղարկված սպառնալիքներն են: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Deadline-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Moby-ն գրքում պատմել է դերասանուհի Նատալի Պորտմանի հետ հարաբերությունների մասին: Դիջեյը հայտարարել է, որ իրենց միջև կարճատև սիրավեպը եղել է 1999 թվականին, ինչից հետո նրանք մնացել են ընկերներ: Հոդվածներից մեկում դերասանուհին հերքել էր այդ տեղեկատվությունը, սակայն Moby-ն սոցցանցում ներկայացրել էր իր խոսքերը հաստատող լուսանկար: Հետագայում նա ընդգծել էր, որ իր կողմից անմիտ քայլ էր գրքում պատմել Պորտմանի հետ հարաբերությունների մասին, մինչև այդ չքննարկելով դերասանուհու հետ:
Moby-ն ընդունել է, որ իր արձագանքը չի եղել պատշաճ հարգանքով: Դիջեյի խոսքով, ինքն անանուն սպառնալիքներ է ստանում Պորտմանի երկրպագուներից: Դրանք ազդում են իր բիզնեսի ու առողջության վրա: Դիջեյն ինստագրամում գրել է, որ պատրաստվում է որոշ ժամանակով հեռանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան